WIP խորհրդատվական ընկերությունը իրականացրեց երկամսյա զարգացնող ծրագիր Mogo Armenia-ի հեռախոսային կենտրոնի աշխատակիցների համար, որի նպատակն էր բարձրացնել հաճախորդների հետ շփման որակը, ամրապնդել թիմային վստահությունը և ձևավորել ծառայության գերազանցության մշակույթ։
Ծրագրի ընթացքում մասնակիցները խորությամբ ուսումնասիրեցին, թե ինչպես է հեռախոսային կենտրոնը ձևավորում ընկերության արտաքին ընկալումը, ինչ ազդեցություն ունեն աշխատակիցների համոզմունքները և ներքին վստահությունը իրենց հաղորդակցական արդյունավետության վրա։ Դասընթացները համատեղում էին հոգեբանական մոտեցումներ, գործնական վարժություններ և իրական զանգերի վերլուծություն՝ օգնելով մասնակիցներին զարգացնել ակտիվ լսելու, համոզիչ խոսքի, հույզերի կառավարման և հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու հմտությունները։
Դասընթացը վարում էր Վարդուհի Հարությունյանը, WIP-ի հիմնադիրն ու ղեկավար խորհրդատուն, ով համադրել էր հաղորդակցության հոգեբանության և վաճառքի մոտեցումները՝ ստեղծելով ուսուցման միջավայր, որտեղ մասնակիցները ոչ միայն զարգացնում էին հմտություններ, այլև վերագտնում էին իրենց մասնագիտական կարևորության զգացումը։
Այս համագործակցությունը դարձավ հերթական ապացույցը, որ մարդկային շփման որակը որոշում է բրենդի ընկալման որակը, իսկ ներդրումը թիմի զարգացման մեջ՝ ընկերության հաջողության հիմքը։




